Մալթան փակում է սահմանը չպատվաստված ճանապարհորդների համար

Մալթան փակում է սահմանը չպատվաստված ճանապարհորդների համար

Մալթայի իշխանությունները կարգելեն զբոսաշրջիկներին, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, մուտք գործել երկիր: Սահմանափակումն ուժի մեջ կմտնի հուլիսի 14-ից: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Քրիս Ֆեռնը, գրում է Times of Malta-ն:

«Յուրաքանչյուր ոք, ով կգա երկիր, պետք է ցույց տա Մալթայի, Եվրամիության կամ Մեծ Բրիտանիայի կողմից ճանաչված պատվաստման վկայագիր: Միայն 12 տարեկանից ցածր երեխաներին է թույլատրվում առանց պատվաստումների մուտք գործել, եթե նրանց ուղեկցում են պատվաստված ծնողները: Բայց նրանք նաև պետք է ապացուցեն նրանց առողջ լինելը»,-ասել է նախարարը։

Բացի այդ, հուլիսի 14-ից Մալթայում փակ կլինեն անգլիական դպրոցները: Նախարարը նշել է, որ ինը նման ուսումնական հաստատություններում հայտնաբերվել են COVID-19-ի դեպքեր:

«Մենք առաջին երկիրը կլինենք, ով կդիմի նման քայլի», – ասել է Ֆեռնը:

Նա նշել է, որ Մալթայում COVID-19 նոր դեպքերի մեծ մասը կապված են արտերկրում ճանապարհորդությունների հետ: Ավելին` գրեթե բոլոր նոր վարակակիրներն այն մարդիկ են, ովքեր չեն պատվաստվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում