ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ սեպտեմբերի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում