Պապուա Նոր Գվինեայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Սեյսմոլոգները հինգշաբթի Պապուա Նոր Գվինեայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են գրանցել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կոկոպո քաղաքից 63,6 կմ հարավ, որտեղ ապրում է ավելի քան 26 հազար մարդ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգ չի եղել.
Կարծիքներ