Հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի լոգիստիկ խնդիրների հետևանքով. սկսվում է ծառայողական քննություն

Հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի լոգիստիկ խնդիրների հետևանքով. սկսվում է ծառայողական քննություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանում է տարածել IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ընկերությունների  տաղավարում  ցուցանմուշների  բացակայության վերաբերյալ: 

«IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության, մասնավորապես՝  հայկական ընկերությունների  տաղավարում  ցուցանմուշների  բացակայության վերաբերյալ, տեղեկացնում ենք հետևյալը.

Ցուցանմուշների տեղափոխման ընթացքում առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով՝ հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։

Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է  ծառայողական քննություն։

Չնայած առաջացած խնդիրներին՝ հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները տեղում արդյունավետ աշխատանք են տանում. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ, բացահայտում են նոր հնարավորություններ և շուկաներ,  ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում