Եվրոպա գազի մատակարարման հարցում Ռուսաստանն անփոխարինելի է․ Իտալիայի արտգործնախարար

Եվրոպա գազի մատակարարման հարցում Ռուսաստանն անփոխարինելի է․ Իտալիայի արտգործնախարար

«Հյուսիսային հոսք 2» գազատարի գործարկումը «օբյեկտիվորեն թուլացնում է» Կիևի դիրքերը Ռուսաստանից գազի մատակարարումների շուրջ բանակցություններում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոնի հայտարարությունում։

Վերջինս տեղեկատվական ուղերձով հանդես է եկել Սենատի և Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների համատեղ նիստում, որը նվիրված էր Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին իրավիճակի սրմանը։

«Այս լարվածությունն արտացոլված է նաև էներգետիկ դինամիկայի վրա, որը կարևոր կենտրոն ունի Ուկրաինայում: ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան իրենց գազի 40%-ը ներկրում են Ռուսաստանից, բայց Մոսկվան նույնպես մեծապես կախված է էներգակիրների արտահանման եկամուտներից, և Եվրոպան նրա լավագույն շուկան է։ «Հյուսիսային հոսք 2»-ը Գերմանիային առաջարկում է այլընտրանքային երթուղի, բայց դեռ կապված է ռուսական մատակարարումների հետ: Գազատարը, որի թույլտվության ընթացակարգերը կասեցվել են, օբյեկտիվորեն թուլացնում է Կիևի դիրքերը ռուսական գազի մատակարարման և տարանցման համաձայնագրի տեսանկյունից»,- ասել է Դի Մայոն։

«Մոսկվան «Հյուսիսային հոսք 2»-ով կարող է պահպանել մատակարարումները Եվրոպա՝ միաժամանակ կրճատելով գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով։ Սակայն դրա տարանցումը զգալի եկամուտ է ապահովում Ուկրաինայի տնտեսությանը։ Այստեղից էլ առաջանում է նրա մտավախությունները։ Նույն մտավախություններն ունեն նաև Միացյալ Նահանգները և Բալթյան, Արևելյան Եվրոպայի գործընկերները: Այսպիսով, Մոսկվան անփոխարինելի է մնում ամբողջ Եվրոպայում մատակարարումների հոսքերի ապահովման հարցում»,- ասել է նախարարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում