Անդրադարձ է կատարվել մշակույթի ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը
Փետրվարի 8-ին Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Աննա Սահակյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ։ Այս մասին տեղեկացրին Վրաստանումն Հայաստանի դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մշակույթի ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը, մտքեր են փոխանակվել այն առավել խորացնելու հնարավորությունների վերաբերյալ։
Կարծիքներ