Առողջապահական համակարգի լարվածության թուլացման էական առաջընթաց ունենք. նախարար
Ցավոք սրտի դեռ բացարձակ թվով բավական շատ դեպքեր են արձանագրվում, 554 թիվն այն ցանկալի թիվը չէ, որ մենք ձգտում ենք ունենալ, բայց համեմատություն անցկացնելով 2 շաբաթվա վաղեմություն ունեցող իրավիճակի հետ, պետք է արձանագրենք, որ առողջապահական համակարգի լարվածության, մահճակալների ազատ լինելու և քաղաքացիներին արագ և պատշաճ բուժօգնություն տրամադրելու մեջ ունենք էական առաջընթաց:
Այս մասին ՀՀ կառավարության նստի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Թվի բացարձակ մեծ, բայց կայուն լինելն արդյունք է այն բոլոր հակահամաճարակային գործողությունների, որ կառավարությունն ու ազգաբնակչությունն իրականացնում է: Արդեն մոտավորապես 4 օր, տանը սպասող որևէ քաղաքացի չունենք, ով սպասում է տեղափոխման: Չունենք նաև այլ բժշկական հաստատություններում սպասող քաղաքացիներ, ովքեր սպասում են տեղափոխման: Ծայրահեղ ծանր և ծանր քաղաքացիների թիվը շարունակում է մնալ կայուն և տատանվում է 650-ի շուրջ, մոտ 50 հոգի միացված են թոքերի օդափոխման սարքերին»-,նշեց նախարարը:
Արսեն Թորոսյանը ընդծեց՝ շարունակելով գործողությունները և իրավիճակը պահելով կառավարելի, կարողանում են դիմագրավել մարտահրավերի, առնվազն չենք ունենում այնպիսի իրավիճակ, երբ դուրս կթողնենք որևէ քաղաքացու բուժօգնության տրամադրումից:
Նախարարը հավելեց, որ շնորհիվ կատարվող միջոցառումների, ունենք ծանր, բայց կայուն վիճակ:
Կարծիքներ