Կորոնավիրուսի պատվաստումից հետո Կալիֆոռնիայում մարդ է մահացել

Կորոնավիրուսի պատվաստումից հետո Կալիֆոռնիայում մարդ է մահացել

Կալիֆոռնիա նահանգի Փլեյսեր շրջանի շերիֆի գրասենյակը հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստումից մի քանի ժամ անց մեկ մարդու մահվան մասին:

«Փլեյսեր շրջանի հանրային առողջապահության բաժինը եւ շերիֆի գրասենյակը վերջերս ծանուցվել են մարդու մահվան մասին, որի մոտ դեկտեմբերի վերջում գրանցվել է COVID -19-ի թեստի դրական պատասխան:

Այդ անձը ստացել էր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ 2021 թվականի հունվարի 21-ին՝ մահվանից մի քանի ժամ առաջ: Պատվաստանյութը չի ներարկվել Փլեյսեր շրջանի առողջապահության վարչության կողմից: Այդ դեպքն ակտիվորեն հետաքննում են տեղական իշխանության մարմինները, նահանգի իշխանությունն ու դաշնային մարմինները: Մահվան պատճառների մասին ցանկացած հաղորդագրությունները վաղաժամ են: Ցավակցում ենք զոհվածի ընտանիքին»,-նշված է շերիֆի գրասենյակի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում