Այսօր Քոչարյանի «հակաՀայաստան» խմբակցության պատգամավորների դիրիժորությամբ՝ Եռաբլուրում անեծքների ու վիրավորանքների տարափ է տեղացել պատերազմում զոհված եղբոր շիրիմին այցելած Անահիտ Ավանեսյանի վրա.Վահագն Ալեքսանյան
ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր Քոչարյանի «հակաՀայաստան» խմբակցության պատգամավորների դիրիժորությամբ՝ Եռաբլուրում անեծքների ու վիրավորանքների տարափ է տեղացել պատերազմում զոհված եղբոր շիրիմին այցելած Անահիտ Ավանեսյանի վրա:
Ես զոհերի ծնողների վարքը չեմ քննարկում, երևի դրա իրավունքը չունեմ, բայց մի բան է, երբ «ակցիա» են անում ծնողները, ու լրիվ ուրիշ բան, երբ Քոչարյանի բլոգերներն ու պատգամավորներն են հարձակվում եղբոր շիրիմին գնացող նախարարի վրա:
Ամենայն հավանականությամբ հենց Եռաբլուրում էլ օրեր հետո հողին կհանձնենք մեր պատգամավոր Ալխաս Ղազարյանի դիպուկահար քրոջը, էլի պիտի Քոչարյանի բլոգերներն ու պատգամավորները գան «խիստ հայրենասեր» ձևանալու՞ , էլի պիտի պսակներից եռագույնը պոկե՞ն:
Ամոթ է, զոհված տղերքի զոհողությունը Քոչարյանի կամ մեկ ուրիշի ոտքերի տակ քաղաքական մանրադրամ մի սարքեք»:
Կարծիքներ