Մյանմայում հարձակվել են գազատարը պահպանողների վրա
Մյանմայում՝ Մանդալայ քաղաքի մոտ, 20 զինված մարդ հարձակվել է Չինաստանի գազատարը պահպանող աշխատակիցների վրա: 3 զոհ կա, հաղորդում է ТАСС-ը: 800 կմ երկարությամբ նավթա- և գազատար խողովակները, որոնք արևմտյան շրջանից` Մյանմայից դեպի Չինաստան են ձգվում, ռազմավարական նշանակություն ունեն:
Նավթատարով տարեկան 22 մլն տոննա նավթ է տեղափոխվում, իսկ գազատարով՝ 12 մլրդ քառակուսի մետր գազ: Երբ փետրվարի 1-ին Մյանմայի զինվորականները ռազմական հեղաշրջում արեցին՝ Պեկինը խիստ անհանգստացավ կատարվող իրադարձություններով, մանավանդ, որ լուրջ ներդրումներ ունի այդ երկրի ենթակառուցվածքների զարգացման գործում, իսկ սահմանային առևտուրը օրական հասնում է 16 մլն դոլարի:
Կանխազգալով այդ զարգացումները` Պեկինն ավելի վաղ դիմել էր Մյանմայի իշխանությանը՝ խնդրելով ուժեղացնել Չինաստանի հետ համատեղ օբյեկտների շինարարությունը:
Կարծիքներ