Վրաստանում AstraZeneca-ով պատվաստումները դադարեցվել են
Նոյեմբերի 1-ից Վրաստանում COVID-19-ի դեմ բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութով պատվաստումները դադարեցվել են։ Գրում է Aliq Media-ն։
AstraZeneca-ի առաջին չափաբաժնով պատվաստվածներին կառաջարկվի Pfizer, Sinopharm կամ Sinovac։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով՝ Վրաստանում առկա AstraZeneca պատվաստանյութի պիտանելիության ժամկետը լրացել է։ Երկրի գլխավոր վարակաբանը նշել է, որ չի հաջողվել սպառել AstraZeneca-ի մոտ 15 000 հազար չափաբաժին։
Վրաստանում պատվաստումները սկսվել են մարտի 15-ից՝ AstraZeneca-ով, որով կարող էին պատվաստվել 45 տարեկանից բարձր անձինք։
Կարծիքներ