Բլինկենը Իտալիայի արտգործնախարարի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Բլինկենը Իտալիայի արտգործնախարարի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շաբաթ օրը Լիվերպուլում կայացած հանդիպման ժամանակ Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոյի հետ պայմանավորվել է շարունակել խորհրդակցությունները Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրենց ընդհանուր մտահոգությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանին զինված ուժերի կուտակման վերաբերյալ, նշել են իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։

«Պետքարտուղարը և արտաքին գործերի նախարարը պայմանավորվել են շարունակել սերտ խորհրդակցությունները ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների և ԵՄ գործընկերների հետ՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ», - ասել է դիվանագետը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում