Գրիզմանը հաջորդ մրցաշրջանում ևս կմնա «Բարսելոնա»-ում
Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը կմնա ակումբում հաջորդ մրցաշրջանում ևս:
«Բարսելոնա»-ի ղեկավարությունն արդեն իսկ բանակցել է Գրիզմանի հետ և հույս հայտնել, որ հաջորդ մրցաշրջանում ևս կտեսնի ֆուտբոլիստին թիմի կազմում:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Գրիզմանի ծառայություններով հետաքրքված են «ՄանչեսթերՅունայթեդ»-ը, Լոնդոնի «Արսենալ»-ը: Խոսակցություններ կան, որ ֆուտբոլիստը կարող է միանալ նաև ֆրանսիական ՊՍԺ-ին: Գրիզմանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականին:
Կարծիքներ