Կորոնավիրուսի համավարակի ֆոնին հարուստները սկսել են հետաքրքրություն դրսևորել մասնավոր կղզիների նկատմամբ. Financial Times
Հարուստները սկսել են հետաքրքրություն դրսևորել մասնավոր կղզիների նկատմամբ: Նման հարցումներով նրանք սկսել են պարբերաբար դիմել ռիելթորներին, գրում է Financial Times-ը:
Միևնույն ժամանակ, անշարժ գույքի ոլորտի մասնագետները վստահեցնում են, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին ինքնամեկուսացման համար հարմար որոշ կղզիների գները չեն գերազանցում լավ մեքենայի գինը:
«Օրինակ՝ Ֆինլանդիայի ափերին օբյեկտն արժե 100 000 եվրոյից պակաս»,- գրում է թերթը:
Ռիելթորների խոսքով՝ համավարակը ստիպել է մարդկանց վերանայել իրենց հայացքները ներդրումներ անելու հարցում:
«Կղզի ունենալը երկար ժամանակ համարվում էր ինչ-որ զիլ ու ցանկալի բան, սակայն հաճախ այն եղել է ընդամենը էքսցենտրիկ երազանք: Սակայն համավարակի պատճառով այս գաղափարը սկսում է ավելի պրակտիկ թվալ, քանի որ մարդիկ ձգտում են անձնական տարածք գտնել ու պահպանել սոցիալական հեռավորությունը»,- կարծում են մասնագետները:
Կարծիքներ