YouTube-ը հեռացրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին ապատեղեկատվություն պարունակող 30 000 տեսանյութ
Վերջին վեց ամիսների ընթացքում YouTube-ը հեռացրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ ավելի քան 30,000 ապատեղեկատվական տեսանյութ: Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով տեսահոսթինգի ներկայացուցիչ Ելենա Էրնանդեսի հայտարարությանը:
2020-ի հոկտեմբերին YouTube- ը հայտարարեց, որ կհեռացնի COVID-19 պատվաստումների վերաբերյալ անճիշտ տեղեկություններ պարունակող տեսանյութերը: Դա տեղեկատվության մասին էր, որը հակասում է տեղական առողջապահական մարմինների կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագիտական կարծիքին:
Առաջին անգամ, ըստ Axios-ի, YouTube-ը ճշգրիտ տվյալներ է տրամադրել նման բովանդակությամբ ջնջված տեսանյութերի քանակի վերաբերյալ:
Այսպիսով, 2020 թվականի փետրվարից սկսած, պլատֆորմը հեռացրել է նաև ավելի քան 800 հազար տեսանյութ՝ կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկատվությամբ:
Կարծիքներ