Եվրամիությունը 4-րդ պատվաստանյութն է հաստատել կորոնավիրուսի դեմ
Դեղամիջոցների վերահսկման եվրոպական գործակալությունը (ЕМА) հավանության է արժանացրել կորոնավիրուսի դեմ չորրորդ պատվաստանյութի կիրառումը: Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, խոսքն ամերիկյան Johnson & Johnson դեղագործական ընկերության Janssen-Cilag ստորաբաժանման ստեղծած դեղամիջոցի մասին է:
«ЕМА-ն խորհուրդ է տվել պայմանական գրանցման վկայագիր տրամադրել Janssen ընկերության հակակորոնավիրուսային պատվաստանյութին՝ 18-ի բարձր տարիքի անձանց ներարկման համար»,- ասվում է վերահսկիչ մարմնի հայտարարության մեջ:
Դեղամիջոցի թույլատրման հարցով վերջնական որոշումը կկայացնի Եվրահանձնաժողովը: Եվրամիության տարածքում արդեն իսկ հաստատվել են 3 պատվաստանյութեր, որոնք ստեղծել են Pfizer/BioNTech, Moderna և AstraZeneca ընկերությունները:
Կարծիքներ