Կրեմլը հաստատել Է «Նորմանդական ձեւաչափի» քաղաքական խորհրդականների հանդիպումը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ փետրվարի 10-ին կկայանա «Նորմանդական ձեւաչափի» քաղաքական խորհրդականների հանդիպումը. Ռուսաստանի համար բանակցությունների դրական արդյունքները կապված են միայն Մինսկի համաձայնագրերի իրագործման հետ:
«Քաղաքական խորհրդականները շարունակում են իրենց զրույցը: Այո՛, նման հանդիպում կկայանա»,- ասել է Պեսկովը: «Հեռանկարները կարող են լինել միայն ընդհանուր: Եվ դրական հեռանկարները կարող են կապված լինել բացառապես Մինսկի միջոցառումների համալիրի իրագործման հետ»,- ընդգծել է Պեսկովը: «Նորմանդական քառյակը» Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների խումբն է, որոնք ուղիներ են փնտրում Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ