Երկրին է մոտենում ինքնաթիռի մեծության աստղակերպ

Երկրին է մոտենում ինքնաթիռի մեծության աստղակերպ

Երկիր մոլորակին մարտի 5-ին կմոտենա ուղևորատար ինքնաթիռի մեծության աստղակերպ: Այս մասին հայտնում է ՆԱՍԱ-ի JPL գիտահետազոտական կենտրոնը։

Կայքում ներկայացված հաշվարկների համաձայն ՝ 2021 CF8 աստղակերպի տարածությունը մինչև Երկիր կկազմի 4,4 մլն կիլոմետր: Երկնային մարմնի տրամագիծը 52 մետր է։

Այս օրը Երկրի կողքով կանցնի նաև 2021 CN3 աստղակերպը: Դրա տրամագիծը փոքր է, սակայն այն ավելի մոտ կլինի Երկրին։

Հաջորդ երեք օրերին երկրի կողքով ևս երեք աստղակերպներ կանցնեն։ Դրանցից ամենամեծը՝ 2021 EB-ն, 43 մետր տրամագծով է և մեր մոլորակից 2,7 միլիոն կիլոմետր հեռավորության վրա կլինի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում