Խորհրդակցություններ են անցկացվել ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Խորհրդակցություններ են անցկացվել ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև

Հունիսի 8-ին Երևանում խորհրդակցություններ են անցկացվել ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Դրանք ղեկավարել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանը, ԱՊՀ ձևաչափում համագործակցությանը վերաբերող արդիական թեմաների լայն շրջանակ:

Ընդգծվել է նշյալ բազմակողմ միավորումների կանոնադրական և պայմանագրային նպատակների արդյունավետ ապահովման նպատակով համակարգված մոտեցումների մշակման շարունակականության կարևորությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում