Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ համաձայնագիրը կարող է ստորագրվել առաջիկա ամիսներին
Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ համաձայնագիրը կարող է ստորագրվել առաջիկա ամիսներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Կարող եմ ասել, որ այս փաստաթղթի մշակումը վերջնական փուլում է, վերջին տարբերակը պատրաստվում է, մեր փորձագետներն աշխատում են: Ամենայն հավանականությամբ, մի քանի ամսից, մոտակա ամիսներին այդ փաստաթուղթը կստորագրվի»,- ասել է դիվանագետը։
Իրանի դեսպանն ուրբաթ այցելել է Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի իրավիճակային կենտրոն՝ ՌԴ նախագահական ընտրությունների մոնիտորինգի համար։
Կարծիքներ