Ողբերգական դեպք Նոր Նորքի 9-րդ զանգվածում. դպրոցի բակում կնոջ դի է հայտնաբերվել
Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 29-ին Նոր-Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի թիվ 197 միջնակարգ դպրոցի բակում կնոջ դի հայտնաբերելու փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 66-ամյա Սուսաննա Մելքոնյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Աղբյուր տեղեկություններով, մահացածը աշխատում էր նշված դպրոցում, որպես դռնապահ: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Կարծիքներ