Ծառուկյանի նկատմամբ կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք ենք ներկայացրել․պաշտպան
Ծառուկյանի փաստաբանական թիմի անդամ Սմբատ Սինանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Տեղեկացնում եմ, որ մեր պաշտպանյալ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությունը քննության առնելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացրել ենք վերաքննիչ բողոք։
Դատարանից խնդրել եք հաստատված համարել հիմնավոր կասկածի բացակայությունը, քննչական ենթակայության և առաջին ատյանի դատարանում մեր կողմից բարձրացված մի շարք այլ հարցերի խախտման փաստը»։
Կարծիքներ