Բայդենը հանձնարարել է ևս 100 մլն դոլարի ռազմական օգնություն տրամադրել Կիևին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է 100 մլն դոլարի չափով հավելյալ ռազմական օգնություն տրամադրել Կիևին։ Այն կներառի հակատանկային համակարգեր։ Այս մասին ասվում է հայտարարություններում, որոնք տարածվել են Սպիտակ տան մամուլի ծառայության, ինչպես նաև պետքարտուղար Էնթոնի Բլինկենի կողմից։
Պետքարտուղարը նշել է, որ սա արդեն 6-րդ անգամն է 2021 թվականի օգոստոսից ի վեր, երբ Պենտագոնի պահեստներից Կիևի համար հատկացվում է սպառազինություն կամ տեխնիկա։
Բլինկենը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը և իր դաշնակիցները կշարունակեն օգնություն տրամադրել անվտանգության ոլորտում՝ Ուկրաինայի պաշտպանության ամրապնդման նպատակով, ինչպես նաև կցուցաբերեն տնտեսական և մարդասիրական աջակցություն։
Կարծիքներ