Մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը

Մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Այս մասին գրում է  tass.ru-ն:

Մինչ այս հանդիպումը, կողմերը մասնակցել են ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որի կազմում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Առաջին անգամ գագաթնաժողովին որպես հյուր մասնակցել է Ադրբեջանի նախագահը։

Նիստից հետո, Պուտինը երկկողմ հանդիպումներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում