ԵՀ ղեկավարը հիշեցրել է ռազմական ծախսերը 200 մլրդ եվրոյով ավելացնելու ԵՄ-ի պլանները
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիության երկրները հայտարարել են փետրվարից ի վեր իրենց ռազմական ծախսերն ընդհանուր առմամբ 200 միլիարդ եվրոյով ավելացնելու մտադրության մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությանը։
«ԵՄ առաջնորդները հայտարարել են պատերազմի սկզբից ի վեր 200 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորման մասին», - ասել է նա:
ԵՀ ղեկավարը նշել է, որ ի հավելումն դրան, երկրի ղեկավարները պայմանավորվել են ստեղծել զենքի գնումների համատեղ աշխատանքային խումբ՝ Ուկրաինա ուղարկված զենքի պաշարների համալրման գործողությունները համակարգելու համար։
Կարծիքներ