Տեղեկատվություն՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների մասին
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական գործերը։
2021թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի մարմինների կողմից նախապատրաստվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 84 նյութ:
Վերը նշված ժամանակահատվածում Կոմիտեի իրավասու մարմինների վարույթում քննվել է կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 1294 քրեական գործ:
Նշված ժամանակահատվածում հարուցվել է 79 քրեական գործ, նախկինում կարճված կամ կասեցված 55 քրեական գործով վարույթը վերսկսվել է, 304 քրեական գործ ստացվել է ՀՀ քրեական հետապնդում իրականացնող այլ մարմիններից և Կոմիտեի այլ ստորաբաժանումներից: Դատախազի կողմից լրացուցիչ քննության է վերադարձվել 7 քրեական գործ: Քրեական գործերից անջատվել են մասեր՝ 18:
Նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում գտնվող 1294 կոռուպցիոն բնույթի քրեական գործերից.
Ավելին` այստեղ
Կարծիքներ