Միգրանտներն սկսել են հեռանալ բելառուսա-լեհական սահմանի մերձակայքում խփած տարերային ճամբարից
Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների միգրանտներն սկսել են հեռանալ բելառուսա-լեհական սահմանի մերձակայքում խփած տարերային ճամբարից, նրանք շարասյունով ուղեւորվում են «Բրուզգի» սահմանային անցակետի կողմը: Նոյեմբերի 15-ին հաղորում Է Sputnik Բելառուս գործակալությունը:
«Միգրանտների առաջին խումբն սկսել Է հեռանալ ճամբարից… Փախստականների մեծ շարասյունը դուրս Է եկել «Բրուզգի» սահմանային անցակետի կողմը: «Նրանց ուղեկցում են բելառուս ուժայինները»,-ասվում Է գործակալության հաղորդագրության մեջ, որը զետեղված Է նրա Teledram-ալիքում:
Նոյեմբերի 8-ին Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն հաղորդել Է, որ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներից միգրանտների մեծաթիվ խումբը, հիմնականում քրդեր, ուղեւորվել Է Լեհաստանի հետ Բելառուսի սահման: Երեկոյան գերատեսչությունում հայտարարել են, որ փախստականների հետ կապված իրադրությունը Լեհաստանի հետ հանրապետության սահմանին մնում Է չափազանց լարված. սահմանագծին լեհական արգելափակոցների առջեւ մնացել են 2 հազար փախստականներ, այդ թվում՝ զգալի թվաքանակով կանայք ու երեխաներ: Նրանք տարերային ճամբար են խփել հանրապետության Գրոդնենի մարզի «Բրուզգի» բելառուսական անցակետից ոչ հեռու: Լեհ ուժայինները նրանց թույլ չեն տալիս անցնել, միգրանտները փորձեր են ձեռնարկել հաղթահարել արգելափակոցները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ