Սա իսկապես տխուր է. Ֆրանսիայի դեսպանը մեկնաբանել է Ադրբեջանում BBC-ի գրասենյակի փակումը

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը ափսոսանք է հայտնել BBC News-ի ադրբեջանական գրասենյակի փակման առնչությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ադրբեջանում Ֆրանիսայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ:
«BBC-ի կողմից ադրբեջաներեն ծառայությունների մատուցումը հարգանքի և հետաքրքրության նշան էր ադրբեջանական ժողովրդի և մշակույթի նկատմամբ։ Սա իսկապես տխուր է։ Ֆրանսիան գիտի, թե ինչով է պարտական BBC-ին»,-գրել է Անն Բուայոն:
Օրեր առաջ Ադրբեջանի կառավարությունը կարգադրել էր դադարեցնել BBC News–ի ադրբեջանական ծառայության աշխատանքը: BBC-ի հաղորդագրությունում նշվել էր, որ պարտադրված որոշում են կայացրել փակել գրասենյակն Ադրբեջանում՝ այդ երկրի Արտաքին գործերի նախարարության բանավոր հրահանգից հետո:
BBC News–ն Ադրբեջանում գործում է 1994 թվականից՝ նախ ռադիոյով, ապա նաև թվային հարթակում:
Կարծիքներ