Բեռլինում 60 ոստիկան Է տուժել ձախ արմատականների հետ ընդհարումների ընթացքում
Բեռլինի Ֆրիդրիխսհայնի շրջանում ձախ արմատականների հետ տեղի ունեցած ընդհարումների ընթացքում 60 ոստիկաններ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել: Հունիսի 16-ին այդ մասին հայտնել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին:
Անկարգություններն սկսվել են Ռիգաեր շտրասե փողոցում: Այնտեղ Է գտնվում մի լքյալ բազմահարակ շենք, որտեղ բնակվում են զանազան ձախ միավորումների ներկայացուցիչներ: Արդեն մի քանի տարի իշխանությունները փորձում են տարաբնակեցնել շենքը, բայց հանդիպում են հակազդեցության արմատականների կողմից:
Հունիսի 17-ին Բեռլինի օպերատիվ ծառայությունները պետք Է շենքերի շրջայց կատարեն Ռիգաեր շտրասեում՝ հրդեհային անվտանգության ստուգման նպատակով: Շենքի կենվորները մտադիր չեն քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին թողնել շենք եւ փողոցում բարիկադներ են կանգնեցրել այրվող անվադողերից եւ փշալարերից: Վայր ժամանած ոստիկանների վրա նրանք քարեր եւ շշեր են նետել, գրում Է DPA-ն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ