ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտարարում են հիպերձայնային զենքի հաջող փորձարկման մասին

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտարարել են հիպերձայնային զենքի նախատիպի հաջող փորձարկման մասին՝ ARRW (Air-Launched Rapid Response Weapon) ծրագրի շրջանակներում։ Այս մասին ասվում է երկուշաբթի օրը տարածված գրավոր հայտարարության մեջ։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչը մայիսի 14-ին «հաջողությամբ արձակել է» AGM-183A հիպերձայնային հրթիռը, որը մշակվել է ARRW ծրագրի շրջանակներում Հարավային Կալիֆորնիայի ափերի մոտ, ասվում է փաստաթղթում։ Օդանավից բաժանվելուց հետո ARRW բլոկը «բռնկվել և այրվել է սպասված ժամանակի ընթացքում՝ հասնելով ձայնի արագությունից հինգ անգամ գերազանցող հիպերձայնային արագությունների»։
ԱՄՆ ռազմաօդային ուժերը նշել են, որ «փորձարկումն անցկացվել է անթերի», և ԱՄՆ-ն «ամեն ինչ անում է այս եզակի զենքը ամերիկացի զինվորականներին որքան հնարավոր է շուտ տրամադրելու համար»։
Կարծիքներ