Բրիտանիայում հերքել են իրենց ռազմանավի՝ ռուսական ջրերը մտնելու մասին լուրերը

Բրիտանիայում հերքել են իրենց ռազմանավի՝ ռուսական ջրերը մտնելու մասին լուրերը

Բրիտանիայի ռազմաօդային ուժերին պատկանող էսկադրային ականակիրի դեմ Սև ծովում կրակ չի բացվել, ռազմանավը Ռուսաստանին պատկանող ջրերում չի գտնվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածել Բրիտանիայի վարչապետի գրասենյակը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հունիսի 23-ին հայտարարել էր, որ բրիտանական Defender էսկադրային ականակիրը հատել է ռուսական սահմանն ու երեք կիլոմետր մտել ռուսական ջրեր: Դրանից հետո ռուսական սահմանապահ վերահսկող նավը նախազգուշական կրակ է բացել, իսկ ՍՈՒ-24Մ ինքնաթիռը ռազմանավի շարժման ուղղությամբ նախազգուշական ռումբեր է նետել:

«Defender-ը շարժվել է միջազգայնորեն ճանաչված ճանապարհով՝ Ուկրաինայի և Վրաստանի միջով: Բրիտանիան և մյուս երկրներն ավելի վաղ տեղեկացվել են, որ Ռուսաստանն ուսումնական կրակահերթեր է իրականացնում այն վայրից ոչ շատ հեռու, որտեղով անցել է Defender-ը»,- հայտնել են Բրիտանիայի վարչապետի գրասենյակից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում