ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները ոչնչացրել են մի շարք աֆղանցիների անձնագրերը

 ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները ոչնչացրել են մի շարք աֆղանցիների անձնագրերը

Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները մի շարք աֆղանցիների անձնագրեր են ոչնչացրել, երբ փաստաթղթերն ու սարքավորումներն են ոչնչացրել տարհանման նախաշեմին: Այդ մասին հայտարարել Է կոնգրեսական Էնդի Քիմի գրասենյակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դեսպանությունում այցագրային հարցերով ընդունելությունները չեղարկվել են, եւ անձնագրերը, որոնք տրամադրել Է դեսպանությունը, ոչնչացվել են»,-նրա հայտարարությունը մեջբերում Է CNN հեռուստաալիքը: Ենթադրվում Է, որ փաստաթղթերը ոչնչացվել են, որպեսզի դրանց տերերը «Թալիբան»-ի զոհեր չդառնան:

«Մենք պետք Է… այլ ձեւով ստուգենք առանց անձնագրերի մարդկանց, օրինակ՝ նրանց հեռախոսահամարներով: Շատ դեպքերում մենք գիտենք նրանց կոնտակտային տվյալները եւ հեռախոսահամարները, եւ այդպիսով մենք պետք Է դրանք նույնականացնենք»,-ՌԻԱ Նովոստիի տեղեկացմամբ՝ CNN-ին հայտարարել Է կոնգրեսական Թոմ Մալինովսկին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում