Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիսը կանցկացնի դեկտեմբերի 23-ին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը կկայանա դեկտեմբերի 23-ին, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով լրատվամիջոցների ներկայացուցիչների թիվը սահմանվել է 500:
«Տեղերի թիվը, ցավոք, սահմանափակվելու է հինգ հարյուրով: Սովորաբար մենք ունենք հազարից ավելի լրագրողներ: Քանի որ տեղերը սահմանափակ են լինելու, մենք անվճար հավատարմագրում չենք անի»,-ասել է Պեսկովը:
Պուտինի մամուլի քարտուղարի խոսքով՝ կհրավիրվեն դաշնային լրատվամիջոցները, որոնք աշխատում են նախագահական օրակարգի վրա և արտասահմանյան լրատվամիջոցները։
Պեսկովն ասել է, որ հավատարմագրված լրագրողները, օպերատորները, լուսանկարիչները պետք է երեք PCR թեսթ անցնեն։ Կրեմլի հավատարմագրման ծառայությունը խմբագրությունների հետ կսկսի կապ հաստատել դեկտեմբերի 1-ից։
Կարծիքներ