Սյունիքում անհետ կորած բնակչի որոնումները վերսկսվել են․ ԱԻՆ

Ապրիլի 13-ին՝ ժամը 10։05-ին, վերսկսվել են կորած բնակչի որոնողական աշխատանքները, որին մասնակցում են 5 փրկարար, ոստիկանության Սիսիանի բաժնի 5 աշխատակից և գյուղի 10 բնակիչ:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին՝ ժամը 09։30-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ն (ծնված 1937 թ․) տանից դուրս է եկել Ույծ գյուղի ուղղությամբ և չի վերադարձել:
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 20:05-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին։
Կարծիքներ