Դադարեցվել են Գևորգ Պապոյանի՝ պատգամավորի լիազորությունները

Դադարեցվել են Գևորգ Պապոյանի՝ պատգամավորի լիազորությունները

Հրապարակվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր  Գեւորգ Պապոյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում