Իրան-Թուրքիա սահմանին նախորդ օրը գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
Տարածաշրջանում օգոստոսի 11-17-ը 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տարածած հաղորդագրությունը,երկրաշարժերից մեկը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին Վրաստանում՝ Ախալցխա քաղաքից 42 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Օգոստոսի 17-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 41 կմ հյուսիս-արևելք 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել,որը զգացվել է Արարատի մարզի՝ Արտաշատ,Արարատ քաղաքներում,ինչպես նաև Ոսկետափ,Երասխ,Սուրենավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։
Կարծիքներ