ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան
Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան ս․թ․ հուլիսի 9-17-ը կմեկնի Թբիլիսի և Երևան՝ ժողովրդավարական կառավարմանը և կոռուպցիայի դեմ պայքարին, խոսքի ազատությանը մարգինալացված, խոցելի խմբերի ներառման թեմաներով քննարկումներին մասնակցելու համար: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետդեպը։
Հայաստանում պետքարտուղարի տեղակալ Զեյան կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ՝ ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդման և օրենքի գերակայության, հակակոռուպցիոն և դատաիրավական բարեփոխումների ոլորտում Հայաստանի ժողովրդավարական նվաճումների առաջխաղացման շուրջ: Նա կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ․ ցեղասպանության զոհերի հիշատակին։ Պետքարտուղարի տեղակալ Զեյան նաև կներգրավի ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների Հայաստանում՝ աջակցելու խոցելի և մարգինալացված խմբերին: Բացի այդ, փոխքարտուղարը կայցելի Հաղպատի վանք՝ նպաստելու կրոնական ազատության նկատմամբ հարգանքին և մշակույթի պահպանմանը:
Կարծիքներ