Լևոն Արոնյանը մրցումային 1-ին օրից հետո հաղթում է Յան Նեպոմնյաշրուն. Skilling Open
Արագ շախմատի Skilling Open առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլի 1-ին օրից հետո Լևոն Արոնյանը 2:5:1,5 հաշվով հաղթում է Յան Նեպոմնյաշչուն:
Առաջին պարտիայում կողմերը հաշտություն կնքեցին, իսկ ահա երկրորդում հաջողության հասավ ռուսաստանցի գրոսմայստերը: Սակայն 3-4-րդ պարտիաներում Լևոն Արոնյանը իրեն հատուկ ոճով տպավորիչ հաղթանակներ տարավ և կտրուկ փոխեց մրցամարտի ընթացքը:
Հաջորդ չորս պարտիաները կկայանան այսօր, ժամը 21-00-ին:
Կարծիքներ