Ռուսաստանը կարգելի որոշ եվրոպացի պաշտոնյաների մուտքը ՌԴ
Ռուսաստանը հայտարարել է, որ Ալեքսեյ Նավալնիի գործով երկրի դեմ պատժամիջոցների կիրառմանն ի պատասխան Ռուսաստանի Դաշնությունը կարգելի Եվրամիության որոշ ներկայացուցիչների մուտքը երկիր: Այս մասին տեղեկացրել են ՌԴ արտգործնախարարությունից՝ փոխանցում է CNN-ը:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը չի հստակեցրել, թե որ պաշտոնյաներին կարգելվի Ռուսաստան մուտք գործել: Սակայն, դա, հավանաբար, կվերաբերի Գերմանիային, Ֆրանսիային ու Շվեդիային, որոնց դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներն այսօր կանչվել էին ՌԴ արտգործնախարարություն:
Կարծիքներ