Ստամբուլի դպրոցներից մեկում պայթյուն է եղել

Ստամբուլի դպրոցներից մեկում պայթյուն է եղել

Մայիսի 30-ին Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Ստամբուլ քաղաքի Քյուչուքչեքմեջե թաղամասում գործող դպրոցում պայթյուն է տեղի ունեցել:

Տեղեկությունների համաձայն՝ դեպքը եղել է դպրոցում «Գիտության փառատոն» խորագրով միջոցառման ժամանակ, երբ աշակերտները տարբեր քիմիական փորձեր են կատարել:

Այս մասին այսօր գրել ermenihaber-ը:

Մասնավորապես պայթել է փորձանոթներից մեկում լցված էթիլային սպիրտը, որի հետևանքով էլ տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել 5 աշակերտ: Նրանք առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են հիվանդանոց:

Պայթյունի պահը ֆիքսել է նաև անվտանգության տեսախցիկը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում