Զորամասերից մեկում պատերազմի զոհերին նվիրված հուշաքար և մատուռ է բացվել (լուսանկարներ)
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում տեղի են ունեցել 2020 թվականի հուլիսյան մարտական գործողություններին նվիրված Սուրբ Զորավոր մատուռի խաչի օծման, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զորամասի հերոսացած տղաների հիշատակին կառուցված հուշաքարերի բացման արարողություններ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Զորամասի հրամանատարի տեղակալը ներկայացրել է անմահացած զինծառայողներ Արթուր Մուրադյանի, Վահե Մելիքյանի, Սևակ Սերոբյանի, Մհեր Մանուչարյանի կյանքն ու մարտական ուղին, որից հետո Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը կատարել է Սուրբ Զորավոր մատուռի խաչի օծման կարգը։
Զորամասի հրամանատար, գնդապետ Սարգիս Տիտանյանը, ում նախաձեռնությամբ էլ կառուցվել է Սուրբ Զորավոր մատուռը, իր երախտագիտությունն է հայտնել բոլոր աջակիցներին և այն զինծառայողներին, որոնք իրենց գործուն մասնակցությունն են ունեցել շինարարական աշխատանքներում։ Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև զինծառայողներ և մարտիրոսվածների ծնողներ։
Կարծիքներ