Երևան-Մախաչկալա չվերթի 21-ամյա ուղևորի բեռի զննությամբ ատրճանակ է հայտնաբերվել
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժինն ավիացիոն անվտանգությունից դեկտեմբերի 27-ին, ժամը 19.40-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Մախաչկալա չվերթի ուղևորներից մեկի ուղեբեռում չթույլատրվող իր կա:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները և ավիացիոն անվտանգության աշխատակիցները նշված չվերթի ուղևոր 21-ամյա օտարերկրացու ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են «CTT» գրառմամբ ատրճանակ:
Նշվում է, որ երիտասարդը տարվել է գծային բաժին, ապա հանձնվել է նախաքննական մարմնին:
Կատարվում է նախաքննություն:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ