Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան օրվա առթիվ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Հարգելի Նուրսուլթան Աբիշի,ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Համոզված եմ, որ Ձեր երկարամյա քաղաքական գործունեության հարուստ փորձը, իմաստությունն և նպատակասլացությունն այսուհետ ևս կնպաստեն բարեկամ Ղազախստանի բարգավաճմանը:

Հաստատում եմ Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության հետագա սերտացման պատրաստակամությունը բոլոր ոլորտներում, ինչը լիովին համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների շահերին: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նուրսուլթան Աբիշի, քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»,-ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում