Վահան Քերոբյանը Խաչիկ գյուղի բնակիչների հետ քննարկել է համայնքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներ

Վահան Քերոբյանը Խաչիկ գյուղի բնակիչների հետ քննարկել է համայնքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներ

Վահան Քերոբյանը մարտի 5-ին Վայոց ձորի սահմանամերձ Խաչիկ գյուղի բնակիչների հետ քննարկել է համայնքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրները, որոնք առնչվում էին ոռոգման ջրի մատակարարմանը, գյուղատնտեսական աշխատանքների կատարման անվտանգության ապահովմանը, գյուղում աշխատատեղերի ստեղծմանն ու բնակարանաշինությանը։

Այս  մասին հաղորդում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջը:

Հաշվի առնելով պարենային անվտանգության ապահովման կարևորությունը՝ նախարարը հորդորել է համայնքի ֆեմերներին հնարավորինս շատ հող մշակել։

Վայոց ձորում Վահան Քերոբյանը Շվեյցարիայից վերադարձած Կարեն Մխիթարյանի ու նրա արտասահմանցի գործընկեր Ժան Պոլի հետ քննարկել է Արենի համայնքում գլեմփինգի հնարավորությունները։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում