Իրանը պայմանագիր է կնքել «Սպուտնիկ V» պատվաստանյութի նոր խմբաքանակների մատակարարման վերաբերյալ
Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտնել է, որ իրանական կողմը պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի նոր խմբաքանակի մատակարարման վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով դիվանագետի թվիթերյան հաղորդագրությունը, Իրանի դեսպանատունը բանակցություններ է անցկացրել ռուսական կողմի հետ, որոնց ընթացքում ավարտին է հասցվել պատվաստանյութի լրացուցիչ քանակ ձեռք բերելու մասին պայմանագրի մշակումը:
Դեսպանի խոսքով՝ մատակարարումները կսկսվեն մայիսի վերջին:
Իրանը հունվարին առաջին պայմանագիրն էր կնքել ՌԴ-ի հետ «Սպուտնիկ V» պատաստանյութը ձեռք բերելու համար, որի առաջին խմբաքանակը Իրան է ժամանել փետրվարի սկզբին:
Կարծիքներ