Պաշտպանության նախարարության 199 զինծառայող պարգևատրվել է ՀՀ պետական պարգևներով
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Պաշտպանության նախարարության 199 զինծառայող պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով:
Զինծառայողներին ՀՀ պետական պարգևները շնորհվել են հայրենիքի սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնուրացության, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և հմտության համար:
Նույն հրամանագրով և վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը: Կապիտան Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն։
Կարծիքներ