Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ գործող կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա, որում ամրագրված է երկրի եվրոպամետ կուրսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Արտասահմանյան երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Վրաստանի քաղաքական կուրսի փոփոխության մասին սադրիչ հայտարարությունները հնչել են մի քանի օր առաջ Թբիլիսիում իշխանության կողմնակիցների հանրահավաքի ժամանակ:
Նախագահը կոչ է արել դեսպաններին մինչև մայիսի վերջ, քանի դեռ վերջնականապես չի ընդունվել արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը, որը ճգնաժամի առաջացման պատճառ է դարձել, նպաստել բարձր մակարդակի այցերին Վրաստան:
Վրաստանում ճգնաժամային իրավիճակը շարունակվում է արդեն ավելի քան 20 օր: Ամեն օր Թբիլիսիում բողոքի ակցիաներ են անցկացվում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման դեմ: Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ թույլ չեն տա երկրի եվրոպամետ կուրսի փոփոխություն:
Իրենց հերթին իշխանությունների ներկայացուցիչները կարծում են, որ բողոքը վճարվել է արտասահմանյան հիմնադրամների կողմից՝ ընդդիմությանը իշխանության բերելու նպատակով:
Կարծիքներ