Եթե Հայաստանում «միջանցք տվող» կառավարություն լիներ, այդ կրակոցները չէին հնչի. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով իշխանության հասցեին հնչող քննադատություններին, թե Ադրբեջանին «միջանցք է տալու», շեշտեց՝ եթե Հայաստանում «միջանցք տվող» կառավարություն լիներ, կրակոցներ չէին հնչի: Փաշինյանն այս մասին ասաց ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված օնլայն ասուլիսի շրջանակում:
«Ժողովուրդ ջան, եթե ՀՀ-ում այդպիսի տվող կառավարություն լիներ, այդ կրակոցները չէին հնչի, ի՞նչ իմաստ կունենային այդ կրակոցները: Այդ ագրեսիվությունը մեր կառավարության նկատմամբ բոլոր կողմերից չէր լինի, եթե մենք այդպես հեշտ տվող կամ ընդհանրապես տվող լինեինք, չէր լինի դա»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը վստահեցրեց, որ իրենց կառավարությունը հնարավոր ձևերով փորձում է Հայաստանի շահը պաշտպանել, և դրա համար հարվածներ է ստանում: «Եվ հնարավոր է՝ էլի կստանանք, բայց որևէ մեկն ուզում է, որ մենք Հայաստանի շահից հրաժարվե՞նք»,-նշեց նա:
Կարծիքներ