Արման Ծառուկյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց ամերիկացի Մեթ Ֆրեվոլային
Աբու Դաբիում տեղի ունեցած խառը մենամարտերի UFC 257 մրցաշարում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայազգի Արման Ծառուկյանը հաղթել է ամերիկացի Մեթ Ֆրեվոլային: 24-ամյա Ծառուկյանն առավելության է հասել մրցավարների միաձայն որոշմամբ: Դա նրա համար UFC-ում երրորդ անընդմեջ հաղթանակն էր:
Ծառուկյանն ավելի վաղ ընդգրկվել էր հեղինակավոր ESPN պարբերականի կողմից կազմված MMA-ի մինչև 25 տարեկան լավագույն մարտիկների ցանկում, որտեղ զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը։
Ծառուկյանը մենամարտի ուշագրավ պահերը կարող եք դիտել տեսանյութում սկսած 1 րոպե 16 վայրկյանից:
Կարծիքներ