Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից. նրանք կմիանան եվրոպական ցանցին
![Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից. նրանք կմիանան եվրոպական ցանցին](https://freenews.am/uploads/images/image_750x_67a7b4812ed43.jpg)
Բալթյան երեք երկիր՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան փետրվարի 8-ի առավոտյան պաշտոնապես անջատվել են ռուսական էներգահամակարգից և պատրաստվում են փետրվարի 9-ին միանալ եվրոպական էներգետիկ ցանցին:
«Բալթյան էներգետիկ համակարգը վերջապես մեր ձեռքում է, այն լիովին մեր վերահսկողության տակ է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Լիտվայի էներգետիկայի նախարար Ժիգիմանտաս Վայչինասը։
Բալթյան էներգահամակարգը խորհրդային շրջանի էներգահամակարգից անջատվելուց հետո 24 ժամ կաշխատի ինքնուրույն։ Եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն, ապա կիրակի՝ փետրվարի 9-ի կեսօրից հետո էներգահամակարգը կմիավորվի եվրոպական էներգետիկ ցանցերի հետ՝ Ֆինլանդիայի, Շվեդիայի և Լեհաստանի միջոցով:
Կարծիքներ